Բժիշկներ
Հովհաննես Մանվելյան. Դեմենցիան սոցիալական խնդիր է
Մեզանում շատ հաճախ թաքցնում են, որ իրենց մեծահասակը հիշողության կորուստ ունի։ «Համարում են, որ ինչպես հոգեկան կամ վեներական հիվանդություն ունենալն է ամոթ, այնպես էլ՝ դեմենցիան։ Ցավոք, այսօր մեր հասարակական մոտեցումն այդպիսին է։
Քաղաքակիրթ աշխարհում արդեն 30 տարի է դեմենցիայի, Ալցհեյմերի հիվանդության մասին ամեն օր հեռուստատեսությամբ խոսում են։ Մեզ մոտ ընդունված չէ այդ հիվանդությունների մասին բարձրաձայնել։ Մեզանում մարդիկ չեն ուզում իմացվի, որ ընտանիքը նման խնդիր ունի։ Ավելին՝ փորձում են տարիներ շարունակ փակ դռների ետեւում պահել։ Որովհետեւ տարեց հիվանդը կարող է դռան հետեւից դուրս գալ եւ, իրենց կարծիքով, մի խայտառակություն անել՝ որից կամաչեն։ Եվ խնդիրը, որը պետք է լինի հասարակական՝ դառնում է ընտանեկան։
Ամբողջ աշխարհում դեմենցիայով մեկ հիվանդով մոտ 12 մարդ է զբաղվում՝ խնամող, բարեկամ, բժիշկ, բուժքույր, սոցիալական աշխատող, կինեզոթերապեւտ եւ այլք։ Մեզ մոտ այդ հոգսը մնում է զուտ ընտանիքի եւ հատկապես հիվանդին խնամողի վրա։ Բայց ոչ ոք պրոֆեսիոնալ խնամող չէ եւ ոչ ոք չի վճարվում իր ազգականին խնամելու համար։ Մինչդեռ շատ երկրներում դրա համար անգամ հիվանդի հարազատ զավակին են վճարում։
ԱՄՆ-ում շատերն են տեսել պապիկ–տատիկների «մանկապարտեզ»։ Դրա իմաստը հենց այն է, որ նման մարդկանց գոնե ցերեկները համախմբեն մեկ վայրում, որտեղ կան համապատասխան մասնագետներ եւ պայմաններ, որ ընտանիքն էլ կարողանա իր կյանքով ապրել՝ աշխատանք, դպրոց եւ այլն»,-ասում է ԵՊԲՀ-ի նյարդաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Հովհաննես Մանվելյանը։
Մասնագետը բացատրում է, որ եթե ժամանակին բժշկի չեն դիմում, եւ դեմենցիայով կամ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողն անհրաժեշտ բուժում չի ստանում, ապա գալիս է մի պահ, որ նա մշտական խնամքի կարիք է ունենում, այսինքն կորցնում է ինքնուրույնությունը։ Իսկ եթե ընտանիքի բոլոր անդամներն աշխատում կամ սովորո՞ւմ են։ Ուրեմն որեւէ մեկին պետք է վարձել։ Իսկ որտեղի՞ց գտնել որակյալ խնամող։ Ցավոք, մենք դեռ չունենք նման հիվանդներ խնամողներ պատրաստող ինստիտուտ։
Բժիշկը կարեւորում է նաեւ տանը որոշակի փոփոխություններ կատարելու հանգամանքը, որպեսզի հիվանդը վայր չընկնի, կարողանա սեփական կարիքները հոգալ։
«Պետք է խոստովանել, որ մեր երկրում նման հիվանդներ ունենալը չափազանց մեծ բեռ է ընտանիքների համար։ Շատ դեպքերում, չպատկերացնելով իրական վիճակը՝ խնդիրը լուծելու փոխարեն ավելի է խորացվում եւ բարդացվում։ Եվ արդյունքում արժանապատիվ մահը, ինչը նույնքան կարեւոր է՝ որքան արժանապատիվ ապրելը, դառնում է դժոխք»,–իր մտահոգություններն է հայտնում Հովհաննես Մանվելյանը։
Ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում, որքա՞ն է մեզանում այդ հիվանդություններով տառապողների թիվը։
Հարցիս մասնագետը դժվարանում է պատասխանել։
«Մեր հասարակության մեջ շատ բարդ է բժշկական նման հետազոտություն կատարելը։ Որովհետեւ խնդիրն ավելի շատ թաքցնում են։ Իրական պատկերն ունենալու համար պետք է ոչ միայն բժշկական, այլեւ հասարակական շատ կազմակերպություններ ներգրավել։
Հայաստանում արդեն մի քանի տարի է, ինչ բժշկական համալսարանի հովանավորությամբ գործում է Ալցհեյմերի ասոցիացիան, որի ստեղծմանը նպաստել են Ալցհեյմերի ծրագրերով զբաղվող մի քանի ամերիկահայ մասնագետներ։ Պրոֆեսոր Միքայել Աղաջանովի ղեկավարությամբ ասոցիացիան մեծ ջանքեր է գործադրում խնդիրը հանրությանը թե՛ սոցիալական եւ թե՛ բժշկական ուղղությամբ հասցնելու համար։
Հասարակությանը պետք է սովորեցնել, որ մոռացկոտ դարձած տատիկը կամ մայրիկը ոչ թե չարացել են կամ վատն են, դրա համար չեն անում այն, ինչ նախկինում արել են, այլ առողջական լուրջ խնդիր ունեն։
Միաժամանակ բժիշկներին ենք կրթում, որ այդ խնդիրը տեսնեն եւ ախտորոշեն այն ժամանակ, երբ հնարավոր է իսկապես օգտակար լինել եւ բուժել հիվանդին։ Այս երկու ուղղությամբ էլ հիմա շատ լուրջ աշխատանք է տարվում»,–վստահեցնում է նյարդաբանը։
Դրա վկայությունն է Երեւանի պետական բժշկական համալսարանի ղեկավարության հովանավորությամբ «Մուրացան» կլինիկայում դեմենցիայի կաբինետի ստեղծումը։
Այստեղ անվճար խորհրդատվություն է տրվում։ Համալսարանի նյարդաբանության ամբիոնի նեղ մասնագետները հատուկ վերապատրաստվել են, որպեսզի կարողանան հասկանալ՝ կա՞, արդյոք, խնդիրը, թե՝ ոչ։ Իսկ եթե կա՝ հնարավոր բուժման տարբերակները քննարկեն եւ օգնեն։
«Ամենակարեւորը՝ հիվանդը պետք է պատասխանի մի քանի հարցերի։ Վերապատրաստվող մասնագետների, ընտանեկան բժիշկների համար այս թեմայով մի քանի դասախոսություններ ենք պատրաստել, որպեսզի խորությամբ հասկանան խնդիրը։ Իմանան, թե հատկապես ի՞նչ ախտանշանների վրա ուշադրություն դարձնեն, հիվանդին ի՞նչ հարցեր տան։ Օրինակ՝ տարրական խնդիր՝ կարելի է երեք բառ ասել եւ կարճ ժամանակ անց խնդրել կրկնել՝ անցկացնելով հիշողության ստուգում։
Դեմենցիայի կենտրոնում հետազոտությունն անանուն է։ Գրանցվում են միայն նրանք, ովքեր խնդիր ունեն»,–ասում է Հովհաննես Մանվելյանը։
Չնայած այն բանին, որ մասնագետները հնարավոր բոլոր ատյաններում բարձրաձայնում են խնդիրը, սակայն, ցավալիորեն, իրական հիվանդները խուսափում են այցելել նման կենտրոններ։ Նախընտրում են դիմել ընտանեկան բժիշկներին կամ այն մասնագետներին՝ ում վստահում են՝ անկախ նեղ մասնագիտությունից։
Հովհաննես Մանվելյանը նշում է, որ Հայաստանում այսօր կա անհրաժեշտ այն դեղորայքը, որ զարգացած երկրներում կիրառվում է այս հիվանդության բուժման համար։ Եվ բոլոր մասնագետները հնարավորինս տեղեկացված են ու կարող են դրանք նշանակել։
«Եթե ճիշտ ժամանակին ախտորոշվի, եւ հիվանդը սկսի դեղորայքի ընդունումը, ապա մեկ ամսվա ընթացքում ուղղակի աներեւակայելի արդյունքներ են ստացվում։ Իսկ եթե ուշ է ախտորոշվել, երբ «թերապեւտիկ պատուհանն» արդեն բաց է թողնված, ապաքինման հույսեր տածելն անիմաստ է»,–ասում է Հովհաննես Մանվելյանը։
Այնպես որ, հետեւեք ձեր վիճակին ու վարքին։ Արդյո՞ք չեք մոռանում ձեր տան հասցեն կամ ձեր զավակի անունը։ Եթե նշաններ կան, ապա անմիջապես դիմեք մասնագետների օգնությանը։
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն